Armenian Soccer
Armenian Soccer

Պաշտոնական. Իվուն հեռացավ «Ուրարտուից»

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և թիմի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն երկկողմ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը։

24-ամյա ֆուտբոլիստն «Ուրարտուում» էր 2020 թվականի օգոստոսից։ Նա երևանյան թիմի կազմում 3 մրցաշրջան է անցկացրել` մասնակցելով 97 պաշտոնական հանդիպման և խփելով 8 գոլ։ 2022/23թթ. մրցաշրջանում թիմի հետ դարձել է Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։

Նիգերացի կիսապաշտպանն այս տարի հրավիրվել է նաև Հայաստանի ազգային հավաքական ու այնտեղ իր նորամուտը նշել ՈւԵՖԱ-ի ԵՎՐՈ 2024-ի ընտրական փուլի՝ Թուրքիայի դեմ խաղում։

Նշենք, որ Իվուն տեղափոխվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Կազանի «Ռուբին»։

© Armenian Soccer 2023