Armenian Soccer
Armenian Soccer

«Շիրակն» ընկերական խաղում հաղթել է «Թելավիին»

«Շիրակը» նախապատրաստվելով առաջիկա մրցաշրջանին, հերթական ստուգողական հանդիպումն է անցկացրել։
Գյումրիի թիմը մրցել է վրացական «Թելավիի» հետ ու հաղթել 2:1 հաշվով։

Վերջինիս կազմում իր նորամուտն է նշել Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Դավիթ Յուրչենկոն։

«Շիրակի» գոլերը հեղինակել են ակումբի սաներ, երիտասարդ ֆուտբոլիստներ Սերյոժա Ուռուշմանյանն ու Սուրեն Ծառուկյանը։
Հարազատ թիմ վերադառնալուց հետո «Շիրակի» կազմում իր առաջին հանդիպումն է անցկացրել փորձառու պաշտպան Հրայր Մկոյանը։

© Armenian Soccer 2023