![](https://armenian-soccer.com/wp-content/uploads/2023/08/IMG_20230825_114512-1024x671.jpg)
«Նոան» պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի 32-ամյա պաշտպան Հովհաննես Համբարձումյանի հետ։ Համբարձումյանը «Բանանցի» (ներկայիս «Ուրարտուի») սան է, հանդես է եկել Հյուսիսային Մակեդոնիայի բազմակի չեմպիոն «Վարդարում»։ Վերջին ակումբը եղել է «Անորտոսիսը»։ Կիպրական թիմի կազմում նա անցկացրել է 86 խաղ, դարձել 8 գոլի և գոլային 12 փոխանցման հեղինակ։
Հայաստանի ազգային ընտրանու կազմում անցկացրած 50 հանդիպումներում Համբարձումյանը դարձել է 4 գոլի հեղինակ։
© Armenian Soccer 2023