Վերջին օրերի ամենասպասված տրանսֆերը կայացել է։
Կոնգոլեսցի 37-ամյա հարձակվող Դյեմերսի Մբոկանին պաշտոնապես միացել է «Նոային»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Վստահ ենք, որ իր բացառիկ հմտությունների, փորձի, նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ Մբոկանին կօգնի մեր թիմին հասնել մեծ բարձունքների։
Անհամբերությամբ սպասում ենք Մբոկանիի նորամուտին «Նոայի» մարզաշապիկով և վստահ ենք, որ նա նոր հմայք կհաղորդի մեր խաղին։
Շնորհավորում ենք «Նոա» ՖԱ-ի բոլոր երկրպագուներին այս համալրման կապակցությամբ և ջերմորեն բարի գալուստ ենք մաղթում Մբոկանիին մեր ակումբ։
Այս ֆուտբոլային ճանապարհորդությունը շատ հետաքրքիր է լինելու․ սպասեք նորությունների»,- ասված է ակումբի հայտարարության մեջ:
Փորձառու ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել եվրոպական շի շարք հայտնի ակումբներում, ինչպիսիք են` «Անդերլեխտը», «Մոնակոն», «Վոլֆսբուրգը», «Նորվիչը» և Կիևի «Դինամոն»:
Նա նաև ներկայացրել է Կոնգոյի ազգային հավաքականը։
Ներկա պահին Մբոկանիի տրանսֆերային արժեքը գնահատվում է 400000 եվրո։
© Armenian Soccer 2023