
Հայաստանի պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունեց «Վանին»:
Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։
Խաղն ընթացավ բավականին լարված, մեկնարկում մրցավարը VAR-ի օգնությամբ չեղարկեց իր իսկ նշանակած 11-մետրանոց հարվածը, իսկ խաղավերջում «Ալաշկերտի» մի շարք ֆուտբոլիստներ զգուշացվեցին։
Այսպիսով ավարտվեցին 3-րդ մրցափուլի հանդիպումները, քանի որ ինչպես արդեն նշել էինք, «Արարատ-Արմենիա» — «Փյունիկ» հանդիպումը հետաձգվել է։
© Armenian Soccer 2023