
Տաջիկստանի բազմակի չեմպիոն Դուշանբեի «Իստիկլոլի» կազմը համալրել է Հայաստանի հավաքականի թեկնածու, պաշտպան Արթուր Քարտաշյանը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Դուշանբեի «Իստիկլոլի» հետ Քարտաշյանը կնքել է մեկ տարվա պայմանագիր։
Ֆուտբոլիստը նախկինում խաղացել է «Փյունիկ», «Նոա», «Սևան» և Կիպրոսի «Օլիմպիակոս» թիմերում։
Նշենք, որ «Իստիկլոլում» Արթուր Քարտաշյանը հանդես կգա 4 համարի մարզաշապիկով:
© Armenian Soccer 2023