Կոնֆերենցիաների լիգայի որակավորման մեկնարկային փուլի առաջին խաղում «Փյունիկը» 2:0 հաշվով հաղթեց էստոնական «Նարվա Տրանսին»:
Երևանյան թիմի կազմում խաղի հաշիվը բացել է Լուկա Յուրիչիչը։ Այդպիսով հարձակվող հեղինակել Է եվրագավաթային մրցաշարերում, «Փյունիկի» կազմում իր 4-րդ գոլը։ Նա այս ցուցանիշով հավասարվեց «Փյունիկի» լավագույն ռմբարկու Արսեն Ավետիսյանին:
Բոսնիացի ֆուտբոլիստն ընդամենը մեկ գնդակով է հետ մնում եվրագավաթներում հայկական ակումբների լավագույն ռմբարկուներ Արարատ Հարությունյանից և Մաիլսոն Լիմայից: Յուրիչիչն ընդգրկվեց եվրագավաթներում «Փյունիկում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականների տասնյակում՝ «Նարվա Տրանսի» դարպասը գրավելով 26 տարեկան 230 օրականում:
Հիշեցնենք, որ «Նարվա Տրանսի» հետ պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 20-ին, Էստոնիայում։
© Armenian Soccer 2023