Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունեց «Նոային»:
Հանդիպումն ավարտվեց նվազագույն 1:0 հաշվով
տանտերերի հաղթանակով։
«Ուրարտուի» հաղթական գոլը հեղինակեց Արաս Օզբիլիսը։
Հարկ է նշել նաև, որ «Նոան» 76-րդ րոպեից մնացել էր 10 հոգով. կարմիր քարտով խաղադաշտից հեռացվել էր Հայկ Մուսախանյանը։
Այս հաղթանակի շնորհիվ «Ուրարտուն» 73 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և առաջ է իր մոտակա հետապնդող «Փյունիկից» 3 միավորով։
«Նոան» 23 միավորով նախավերջին` 9-րդ տեղում է։
© Armenian Soccer 2023