
«Նոա»-ն տրանսֆերային համաձայնության է հասել բուլղարական «Արդա»-ի հետ` պաշտպան Էբենեզեր Պրինցի տեղափոխության շուրջ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
22-ամյա նիգերիացի ֆուտբոլիստը «Նոա»-ին էր միացել 2022-ի մարտին` այս ընթացքում թիմի կազմում անցկացնելով 36 հանդիպում։
«Նոան» շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին ցուցաբերած բարձր որակների և պրոֆեսիոնալիզմի համար ու մաղթել հաջողություններ իր նոր ակումբում։
© Armenian Soccer 2023