
«Նոա» ակադեմիայի երկու սան իրենց մարզչի հետ մեկնել են Իսպանիա` մասնակցելու ուսումնամարզական հավաքի։ Այս մասին հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը։
««Վիլլառեալ»-ի հետ բացառիկ համագործակցության շրջանակներում «Նոա» ակադեմիայի սաներ Նարեկ Բարսեղյանը և Մանվել Հարությունյանը՝ մարզիչ Վարդան Եղոյանի և «Նոա» ակադեմիայի տեխնիկակակն տնօրեն, մեթոդաբան Վիսենտե Բենյոքի ուղեկցությամբ անցած գիշեր մեկնել են Իսպանիա։
Մեր ֆուտբոլիստները կմասնակցեն ուսումնամարզական հավաքի՝ իրենց որակներն ու հմտությունները ներկայացնելով «Վիլլառեալ»-ի սկաուտներին, իսկ մարզիչ Վարդան Եղոյանը որակավորման դասընթացների ընթացքում հնարավորություն կստանա ծանոթանալ եվրոպական լավագույն ակադեմիաներից մեկի կրթական պլատֆորմին»,- նշված է մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
© Armenian Soccer 2023