![](https://armenian-soccer.com/wp-content/uploads/2023/06/IMG_20230604_215455-1024x705.jpg)
Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի վերջին35-րդ տուրում «Նոան» սեփական հարկի տակ ընդունեց «Վանին» ու հաղթեց նվազագույն
1:0 հաշվով։
Տանտերերի հաղթական գոլը խփեց Լևոն Վարդանյանը, որին արդյունավետ փոխանցում կատարեց երեկ` հունիսի 3-ին կայացած Armenian Soccer Awards-2023-ի կողմից մրցանակ ստացած Ռուբեն Եսայանը։
Խաղի վերջում մրցավարը կարմիր քարտով խաղադաշտից հեռացրեց «Վանից» Ուիլսոն Բարիուսին, իսկ «Նոայից»` Սերգեյ Մուրադյանին։
© Armenian Soccer 2023