Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» հաղթանակը «Սլիմայի» նկատմամբ ԿԼ որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում պատմական է հայկական ակումբային ֆուտբոլի համար:
Պորտուգալացի մարզիչ Ռուի Մոտայի գլխավորությամբ «Նոան» 7 անպատասխան գնդակ ուղարկեց Մալթան ներկայացնող թիմի դարպասը: Սա եվրագավաթներում հայկական թիմերի երբևէ տոնած ամենախոշոր հաշվով հաղթանակն է:
Հիշեցնենք, որ «Նոայի» կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Գոնսալո Գրեգորիոն, դուբլի հեղինակ դարձավ Էրալդո Չինարին, մեկական գոլ էլ խփեցին Վիրջիլ Պինսոնը և Հելդեր Ֆերեյրան:
© Armenian Soccer 2024