«Նոայում» մի շարք համալրումներ են եղել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Թիմը պայմանագիր է կնքել 29-ամյա կոնգոլեզցի դարպասապահ Քրիստոֆեր Մաֆումբիի հետ։ Մաֆումբին կարիերան սկսել է ֆրանսիական «Լանս»-ում, խաղացել է անգլիական «Բլեքփուլ»-ում, ինչպես նաև բուլղարական, Հարավաֆրիկյան և մալթական ակումբներում: Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Լյուքսեմբուրգի «Դիֆֆերդանժ 03»-ը: Մաֆումբին նաև պաշտպանում է Կոնգոյի ընտրանու դարպասը, ազգային հավաքականի կազմում անցկացրել է 37 հանդիպում։
25-ամյա սլովակ կիսապաշտպան Մարտին Գամբոշը «Մյունխեն 1860»-ի ակադեմիայի սան է, հանդես է եկել հայրենի «Սպարտակ Տրնավա» և «Ժիլինա» ակումբներում։ Սլովակիայի երիտասարդական հավաքականում անցկացրած 7 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ։ Նրա վերջին ակումբը Շվեդիայի Երկրորդ լիգան ներակացնող «Վեստերաս»-ն էր։
27-ամյա հարձակվող Արթուր Միրանյանն ուկրաինական «Շախտյոր»-ի ակադեմիայի սան է, խաղացել է Հայաստանի մի շարք ակումբներում, Հայաստանի Ազգային հավաքականի կազմում անցկացրել է 3 հանդիպում։ Մակադոնիայի «Վարդար»-ի կազմում նվաճել է չեմպիոնի տիտղոսը, իսկ նրա վերջին ակումբը «Ալաշկերտ»-ն էր։
31-ամյա Ռումյան Հովսեփյանը «Փյունիկ»-ի ակադեմիայի սան է, հանդես է եկել Հայաստանի, Ուկրաինայի և Բուլղարիայի առաջնություններում, Մալթայի «Ֆլորիանա»-ի կազմում դարձել է չեմպիոն։ Կիսապաշտպանը Հայաստանի Ազգային ընտրանու կազմում անցկացրել է 22 խաղ՝ դառնալով 2 գոլի հեղինալ։ Հովսեփյանը Հայաստանի կրկնակի չեմպիոն է, մեկական անգամ նվաճել է Հայաստանի գավաթը և Սուպերգավաթը։
24-ամյա եզրային Հարձակվող Էդգար Մովսեսյանը` «Բանանց»-ի (ներկայիս «Ուրարտու») սանը, մեկ մրցաշրջան եղել է «Նոա»-ի ֆուտբոլիստը, հանդես է եկել ռումինական «Ֆորեստա»-ում, «Փյունիկ»-ում, նրա վերջին ակումբը «Վան»-ն էր։ Մովսեսյանը մեկական անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր, 8 խաղ է անցկացրել Հայաստանի Երիտասարդական հավաքականում, իսկ Մ-19 և Մ-17 հավաքաններում 29 հանդիպումներում դարձել է 5 գոլի հեղինակ։
29-ամյա պաշտպան Վասպուրակ Մինասյանը «Փյունիկ»-ի ակադեմիայի սան է, փորձառու ֆուտբոլիստը հասնդես է եկել Հայաստանի տարբեր ակումբներում, նա Հայաստանի եռակի չեմպիոն է, չորս անգամ նվաճէլ է Հայաստանի գավաթը, մեկ անգամ էլ՝ սուպերգավաթը։
27-ամյա մոզամբիկցի պաշտպան Դավիթ Մալեմբանայի հետ։ Գերմանիայում ծնված և երկքաղաքացիոթյուն ունեցող ֆուտբոլիստը կարիերան սկսել է Դրեզդենի «Դինամո»-ի երիտասարդական թիմում, հանդես է եկել Բուլղարիայում, իսկ Պլովդիվի «Լոկոմոտիվ»-ի կազմում դարձել է Բուլղարիայի սուպերգավաթակիր։ Նա 2 հանդիպում է անցկացրել Մոզամբիկի Ազգային հավաքականի կազմում։
Պորտուգալացի 23-ամյա պաշտպան Պեդրո Ֆարիմը կարիերան սկսել է «Բելենենսեշ»-ի մանկապատանեկան թիմում, մեկ մրցաշրջան է անցկացրել իտալական «Կիեվո»-ի կազմում, նրա վերջին ակումբը Պորտագալիայի Երրորդ լիգայում հանդես եկող «Ռեալ»-ն էր։
Նշենք, որ «Նոան» Հայաստանի պրեմիեր լիգայի 2023/24թթ. մրցաշրջանի անդրանիկ խաղում տանը մրցելու է «Վանի» հետ։
Խաղը կկայանա հուլիսի 29-ին և կմեկնարկի 19:00-ին։
© Armenian Soccer 2023