
Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի փետրվար/մարտ ամիսների լավագույն խաղացող է ճանաչվել «Ուրարտուի» 21-ամյա հարձակվող Նարեկ Գրիգորյանը։
Վերջինս առաջնության գարնանային փուլում «Ուրարտուի» կազմում մասնակցել է 4 խաղի, դարձել 3 գոլի և գոլային 2 փոխանցման հեղինակ։
Լավագույնի կոչմանն էին հավակնում նաև «Նոայից» Ալեքսանդր Լյովեն, «Փյունիկից» Հովհաննես Հարությունյանն ու Յուսոֆ Օտուբանջոն, ինչպես նաև «Ալաշկերտից» Արտակ Եդիգարյանը։
© Armenian Soccer 2023