Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի փետրվար/մարտ ամիսների լավագույն մարզիչ է ճանաչվել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։
Մասնագետի գլխավորությամբ չեմպիոնն առաջնության գարնանային փուլում անցկացրել է 5 խաղ և տարել նույնքան հաղթանակ։
Մելիքյանի հետ մեկտեղ այս կոչման համար պայքարում էին առաջատար «Ուրարտուի» մարզիչ Դմիտրի Գունկոն և փոխչեմպիոն «Արարատ-Արմենիայի» մարզիչ Վարդան Բիչախչյանը։
© Armenian Soccer 2023