Ռումինական Սուպերլիգայի չեմպիոնական փլեյ-օֆֆում «Ֆարուլը» սեփական հարկի տակ 5:1 հաշվով ջախջախիչ հաղթանակի է հասել «Կլուժի» նկատմամբ:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել այդ խաղում: Հայ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում գոլային փոխանցումների թիվը հասցրել է 4-ի:
Նշենք, որ Գրիգորյանը խաղացել է առանց փոխարինման և նույնիսկ մոտ է եղել գոլի հեղինակ դառնալուն:
Այս հաղթանակից հետո «Ֆարուլը» բարձրացել է 2-րդ հորիզոնական, բայց առաջատարին հասնելու տեսական շանսեր չկան:
© Armenian Soccer 2024