Armenian Soccer
Armenian Soccer

«Ռուբինն» ու «Լոկոմոտիվը» հաղթողին չպարզեցին, հայերից խաղաց միայն Նաիրը

ՌՊԼ 25-րդ տուրում կայացավ «Ռուբին» — «Լոկոմոտիվ» հանդիպումը, որում թիմերը փոխանակվեցին 1-ական գոլով:

«Ռուբինի» կազմում դեղին քարտերի պատճառով խաղը բաց թողեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Ուգոչուկվու Իվուն: Իսկ «Լոկոմոտիվի» կազմում 29-րդ րոպեին խաղադաշտ մտավ Նաիր Տիկնիզյանը:

Այս խաղից հետո «Ռուբինը» 9-րդ հորիզոնականում է, «Լոկոմոտիվը»՝ 5-րդ:

© Armenian Soccer 2024