«Լավագույն անձնավորությունը, լավագույնը բացարձակապես: Նա լավագույն անձնավորություններից մեկն է, ում հետ երբևէ աշխատել եմ»,- այսպես է բնութագրել «Պոգոնի» գլխավոր մարզիչը հայազգի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանին, որը լեհական թիմում հանդես է գալիս 2022 թվականի հունվարից։
Ինչպիսի՞ խաղացող է նա։
Յենս Գուստաֆսոն «Պոգոնի» շվեդ մարզիչ.
«Վահանն աշխատասեր, թիմային խաղացող է: Նա շատ լավն է կոմբինացիոն խաղում, հատկապես իր ձախ ոտքով։ Առաջին հերթին նա շատ լավ թիմային խաղացող է:
Երբ ես խոսեցի նրա հետ մեկ տարի առաջ, նա մի փոքր հիասթափված էր, քանի որ հաճախ չէր ընգրկվում մեկնարկային կազմում, բայց ես կարծում եմ, որ այն ժամանակ նա ցույց տվեց իր ճիշտ մտածելակերպը՝ պայքարելու «Պոգոնի» մեկնարկային կազմում տեղի համար:
Համաձա՞յն եք նման կարծիքի հետ։
«Համաձայն եմ, բայց դա մի բան է, որը տեղի է ունենում յուրաքանչյուր խաղացողի հետ: Դու միշտ չէ, որ հայտնվում ես մեկնարկում քո կարիերայի ընթացքում և դու պետք է անցնես նաև այդ էտապը, երբ պահեստայինների շարքում ես։ Աշխարհի յուրաքանչյուր բարձր մակարդակի խաղացող պետք է անցնի դրա միջով»։
-Իսկ ինչպե՞ս կարող եք նրան բնութագրել որպես մարդ։
«Վահանը լավագույն անհատականություններից է, ում հետ երբևէ աշխատել եմ։ Լավագույնը բացարձակապես: Նա հոգ է տանում բոլորի մասին: Նա ամեն օր հիանալի մթնոլորտ է ստեղծում թիմում և միշտ գալիս է ժպիտով»։
«Պոգոնը» դեռ պայքարում է չեմպիոնության և երկրի գավաթի համար։ Ո՞րն է լինելու ամենակարևորը ձեր և թիմի համար մինչև մրցաշրջանի ավարտ հաջող հանդես գալու համար:
«Իհարկե, մեր երազանքն է մրցունակ լինել առաջնությունում և ավարտել այն ամենաբարձր հորիզոնականներում, ինչպես նաև հայտնվել գավաթի եզրափակչում: Բայց մեր վերաբերմունքը, մեր ուշադրությունը միշտ հաջորդ խաղի վրա է: Մենք շատ խաղեր ենք անցկացնում, ուստի պետք է կենտրոնանանք հաջորդ խաղի վրա, որն ամենակարևորն է: Սա ճանապարհ է, որը մենք պետք է անցնենք»։
Ճի՞շտ է, որ Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիայից առաջարկ եք ստացել լինել ձեր երկրի ազգային մարզիչ։
Այսպիսով, դուք կմնա՞ք Պոգոնում:
«Պոգոնում կմնամ այնքան ժամանակ, քանի դեռ ուզում են, որ մնամ»:
© Դարիուշ Կուրովսկի` բացառապես Վարշավայից, Armenian Soccer կայքի համար