Այսօր` մարտի 22-ին, Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ ընդունեց Կոսովոյի ընտրանուն։
Ընկերական հանդիպումն ավարտվեց հյուրերի նվազագույն հաշվով հաղթանակով։
Միակ գոլը հեղինակեց Միլոտ Ռաշիցան։
Այսպիսով, մեր ընտրանին պարտվեց ֆուտբոլային «միջակ» թիմի, այն էլ ստուգողական խաղում։
Կրկին հավաքականում ճգնաժամ է հասունանում, և թե ինչի սա կհանգեցնի, ներկա պահին հնարավոր չէ ասել։
Նշենք, որ մարտի 26-ին մեր ազգային թիմը կանցկացնի ընկերական մեկ այլ հանդիպում` արդեն Չեխիայի ընտրանու հետ, մրցակցի դաշտում։
© Armenian Soccer 2024