Հունվարի 19-ին Ռիադում կկայանա Իտալիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչը, որտեղ «Ինտերը» կխաղա «Լացիոյի» հետ։
Հիշեցնենք, որ այս տարի Իտալիայի Սուպերգավաթն առաջին անգամ կանցկացվի փլեյ-օֆֆի ձևաչափով, 4 ակումբների՝ «Ինտերի», «Լացիոյի», «Նապոլիի» և «Ֆիորենտինայի» մասնակցությամբ։ Բոլոր հանդիպումները կկայանան Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում։
Մրցաշարի մեկնարկից առաջ իտալական La Gazzetta dello Sport և Sky Sport հրատարակությունները Հենրիխ Մխիթարյանին անվանել են մրցաշարի գլխավոր հերոս, ով արդեն 8 անգամ սուպերգավաթներ է նվաճել տարբեր երկրներում՝ երեք անգամ Հայաստանում «Փյունիկի», երկու անգամ Գերմանիայում «Բորուսիայի» և մեկական անգամներ էլ Իտալիայում, Անգլիայում և Ուկրաինայում։
La Gazzetta dello Sport
«Սուպերգավաթը լավ մրցաշար է Մխիթարյանի համար՝ պարոն Ինտելեկտի: Նա սուպերգավաթի վարպետ է և ասես փոստային նամականիշների պես հավաքում է դրանք բոլոր երկրներում` Հայաստանից մինչև Իտալիա, նա նաև սուպերգավաթակիր է դարձել Գերմանիայում, Անգլիայում և Ուկրաինայում։
Նրա կայունությունն իր ուղեղի աշխատանքի արդյունքն է, որը գիտի, թե ինչպես լիովին կառավարել իր կարողությունները։ Մեկ օր նրա պատվին կոկտեյլ կանվանակոչեն, քանի որ նա լավագույնն է իր որակները մեկ ամբողջության մեջ խառնելու գործում։
Նա կարող է անել ամեն ինչ, այս Սուպերգավաթում նա ամենաշատ հարվածներ կատարած կիսապաշտպանների արքան է»։
Մխիթարյանը Ինտերի թալիսմանն է՝ Sky Sport
«Միկին, Միկելեն կամ Պիպո Ֆրանկոյի նմանակը… Անվանեք նրան ինչպես ուզում եք, բայց Հենրիխ Մխիթարյանը գնալով դառնում է անփոխարինելի. Ա սերիայում 20 խաղից 19-ում մեկնարկում է եղել, Չեմպիոնների լիգայում 6-ից 5-ում, 2 գոլ, գոլային 7 փոխանցում, մեկ մրցաշրջանում անցկացրած 1973 րոպե, հային ամենաշատն է օգտագործում Ինձագին։
Թեև Հենրիխը 34 տարեկան է և չունի նռնականետի կազմվածք, սակայն նա նաև այն խաղացողն է, ով «Ֆիորենտինայի» ֆուտբոլիստ Արթուրի հետ միասին ամենաշատ հարվածներն է կատարել Ա Սերիայում: Ահա թե ինչու «Ինտերը» երկարաձգեց նրա պայմանագրի ժամկետը երկու տարով, և, առաջին հերթին, ահա թե ինչու Ինձագին նրան երբեք չի փոխարինում»:
«Ինտեր» — «Լացիո» հանդիպումը կկայանա վաղը՝ հունվարի 19-ին, Երևանի ժամանակով 23:00-ին:
© Armenian Soccer 2023