
Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Միլանի» դեմ պատասխան խաղում (2:0) Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել և առաջին կեսից հետո փոխարինվել։
Այսօր՝ մայիսի 18-ին, Հենրիխը բուժզննում է անցել, հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։
Ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի դիմացի ուղիղ մկանի ձգում (մկանային լարվածություն)։Նա հավանաբար ևս մեկ բուժզննում կանցնի։
Ըստ նախնական եզրակացության, կարելի է մտածել, որ հայ կիսապաշտպանը կհասցնի ապաքինվել մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ու կմասնակցի հունիսի 10-ին Ստամբուլում կայանալիք գլխավոր խաղին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մխիթարյանը բաց է թողնելու մայիսի 21-ին կայանալիք «Նապոլիի» դեմ հանդիպումը։
© Armenian Soccer 2023