ՉԼ-ի 1/8 եզրափակչում «Ինտերը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է «Պորտուին»:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հենրիխ Մխիթարյանը։
Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը հաղթական խաղից հետո գրառում է կատարել սոցցանցի իր էջում. «Տնային կարևոր հաղթանակ տարանք առաջին խաղում»:
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 15-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին։
© Armenian Soccer 2023