Armenian Soccer
Armenian Soccer

ՉԼ. Լուկակուի գոլը հաղթանակ պարգևեց «Ինտերին». Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը

Ինտեր

Ինտեր

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ինտերն» Իտալիայում ընդունեց պորտուգալական «Պորտուին»:

Հանդիպումն ավարտվեց նվազագույն (1:0) հաշվով ` «Ինտերի» հաղթանակով։

Խաղի միակ գոլը խփեց 2-րդ խաղակեսում խաղադաշտ դուրս եկած Ռոմելու Լուկակուն։

Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 72-րդ րոպեին։

Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 15-ին` Պորտուգալիայում։

© Armenian Soccer 2023