Յուրի Ջորկաեֆը հետաքրքիր դրվագ է հիշել իր ֆուտբոլային կարիերայի տարիներից: Նրա՝ «Ինտերի» կազմում «մկրատ« հարվածով «Ռոմայի» դարպասն ուղարկած գոլը ցնցնել էր ինչպես ֆուտբոլասերներին, այնպես էլ ֆուտբոլիստներին ու մարզիչներին: Նույնիսկ այդ ժամանակ ակումբի սեփականատեր Մասիմո Մորատտին ցանկություն է ունեցել այդ գոլին նվիրված հատուկ արձան պատրաստել:
«Մորատտին ուզում էր իմ «մկրատ» հարվածի արձանը պատրաստել և տեղադրել այն «Սան Սիրոյի» դիմաց, սակայն մարզադաշտն «Ինտերին» չէր պատկանում: Ուստի նա տեղադրեց այն իր անդամաքարտի վրա: Եվ ես միշտ դա կրում եմ ինձ հետ՝ պահելով այն իմ դրամապանակում»,- պատմել է Ջորկաեֆը:
© Armenian Soccer 2023