![](https://armenian-soccer.com/wp-content/uploads/2023/03/inbound8779396921338773769.jpg)
Իտալիայի Ա սերիայի 25-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունեց «Լեչեին» և հաղթեց 2:0 հաշվով։
Միլանյան թիմին 29-րդ րոպեին գեղեցիկ գոլով առաջ է մղել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Տանտերերի առավելությունը 53-րդ րոպեին կրկնապատկել է թիմի գլխավոր ռմբարկու Լաուտարո Մարտինեսը։
Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակած 50 միավորով շարունակում է մնալ 2-րդ տեղում։
© Armenian Soccer 2023