Armenian Soccer
Armenian Soccer

Մխիթարյանը երգել է «Ինտերի» չեմպիոնական խնջույքին. ՎԻԴԵՈ

Հենրիխ Մխիթարյանը հերթական անգամ երգել է չեմպիոնության պատվին: Այս անգամ՝ «Ինտերի» չեմպիոնական խնջույքի ժամանակ, որը տեղի է ունեցել Միլանի Սֆորցեսկո ամրոցում:

Հայ կիսապաշտպանը, անկասկած, «ներաձուրիների» երկրպագուների սիրելիներից մեկն է, և խնջույքի ժամանակ երգել է հենց իր պատվին ձևափոխված հանրահայտ երգը՝ Ալ Բանոյի «Ֆելիչիտա»-ն:

«Ժամանեց հայը, որը սլանում է ինչպես գնացքը»,- ասվում է «երգում»:

Հիշեցնենք, որ 2012/13 մրցաշրջանում Դոնեցկի «Շախտյորի» կազմում չեմպիոն դառնալուց հետո Հենոն Գայտանայի հետ երգել էր «Ով սիրուն, սիրուն» երգը:

© Armenian Soccer 2024