Armenian Soccer
Armenian Soccer

Մեծ տուգանքներ ու որակազրկումներ. Կայացել է ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նիստը

Մայիսի 18-ին կայացել է ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը:

Հարկ ենք համարում ստորև ներկայացնել հատկապես հետևյալ որոշումները.

1․ 13.05.2023թ․-ի «Շիրակ»-«Ուրարտու» (ԳԽ-013) խաղի ժամանակահատվածում 1) «Շիրակ» թիմի ադմինիստրատոր Սուրեն Սիմոնյանի կողմից մրցավարների հասցեին վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ հնչեցնելը, մրցակից ակումբի ղեկավարության հասցեին վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ հնչեցնելը, 2) «Շիրակ» թիմի գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանի կողմից մրցավարների հասցեին վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ հնչեցնելը, մրցակից ակումբի ղեկավարության հասցեին վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ հնչեցնելը, 3)Խաղից անմիջապես հետո կազմակերպված մամուլի ասուլիսին «Շիրակ» թիմի գլխավոր մարզչի անհարգելի պատճառով չմասնակցելը, «Շիրակ» թիմի՝ պարգևատրման արարողությանը չմասնակցելը, 4) «Շիրակ» թիմի երկրպագուների կողմից ծխային ռումբերի և բենգալյան կրակների պայթեցնելը, խաղադաշտ իրեր նետելը, 5) «Ուրարտու» թիմի երկրպագուների կողմից խաղի ժամանակահատվածում բազմաթիվ ձայնային և ծխային ռումբերի, ֆայերների պայթեցնելը, հրավառություններ անելը

Կոմիտեն քննարկումների արդյունքում որոշեց՝

1. Հաստատված համարել «Շիրակ» թիմի ադմինիստրատոր Սուրեն Սիմոնյանի կողմից կարգապահական խախտում թույլ տալը, հիմք ընդունելով Կանոնակարգի 39-րդ հոդվածը և Կանոնակարգի 28-րդ հոդվածի 3-րդ կետի հիման վրա՝ համակցելով Կանոնակարգի 40-րդ հոդվածի 37-րդ կետը և Կանոնակարգի 41-րդ հոդվածի 17-րդ կետը, ինչպես նաև հաշվի առնելով նշված անձի կողմից ընթացիկ մրցաշրջանում նշված կարգապահական խախտման կրկնակիությունը՝ վերջինիս զրկել իր ծառայողական պարտականությունները կատարելուց մինչև 2023 թվականի նոյեմբերի 18-ը ներառյալ և «Շիրակ ՖԱ» ՀԿին տուգանել նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի՝ 400,000 ՀՀ դրամի չափով։

2. Հաստատված համարել «Շիրակ» թիմի գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանի կողմից կարգապահական խախտում թույլ տալը, հիմք ընդունելով Կանոնակարգի 39-րդ հոդվածը և Կանոնակարգի 28-րդ հոդվածի 3-րդ կետի հիման վրա՝ համակցելով Կանոնակարգի 40-րդ հոդվածի 37-րդ կետը և Կանոնակարգի 41-րդ հոդվածի 17-րդ կետը ՝վերջինիս զրկել իր ծառայողական պարտականությունները կատարելուց մինչև սույն թվականի հոկտեմբերի 18-ը ներառյալ և «Շիրակ ՖԱ» ՀԿ-ին տուգանել նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի՝ 300,000 ՀՀ դրամի չափով։

3. Հաստատված համարել «Շիրակ» թիմի կողմից կարգապահական խախտում թույլ տալը և Կանոնակարգի 28-րդ հոդվածի 3-րդ կետի հիման վրա՝ համակցելով Կանոնակարգի 40-րդ հոդվածի 53-րդ կետը և Կանոնակարգի 40- րդ հոդվածի 80-րդ կետը ՝ «Շիրակ ՖԱ» ՀԿ-ին տուգանել նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի՝ 300,000 ՀՀ դրամի չափով։

4. Հաստատված համարել «Շիրակ» թիմի կողմից կարգապահական խախտում թույլ տալը և Կանոնակարգի 28-րդ հոդվածի 3-րդ կետի հիման վրա՝ համակցելով Կանոնակարգի 40-րդ հոդվածի 22-րդ կետը և Կանոնակարգի 40- րդ հոդվածի 24-րդ կետը՝ «Շիրակ ՖԱ» ՀԿ-ին տուգանել նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի՝ 50,000 ՀՀ դրամի չափով։

5. Հաստատված համարել «Ուրարտու» թիմի կողմից կարգապահական խախտում թույլ տալը և հիմք ընդունելով Կանոնակարգի 40-րդ հոդվածի 24-րդ կետը՝ «Ուրարտու ՖԱ» ՄՀԿ-ին տուգանել նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի՝ 500,000 ՀՀ դրամի չափով։

© Armenian Soccer 2023