Armenian Soccer
Armenian Soccer

Մեկնարկել է ՈՒԵՖԱ Ֆուտզալի ՉԼ-ի եզրափակիչ հանդիպումների տոմսերի վաճառքը

Մեկնարկել է ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումների տոմսերի վաճառքը։

Մայիսի 3-5-ը Երևանում կհյուրընկալենք «Բարսային», «Բենֆիկային», «Սպորտինգին» և «Պալմա Ֆուտզալին»։

Կիսաեզրափակիչ հանդիպումները կկայանան մայիսի 3-ին։
«Բենֆիկա» — «Պալմա Ֆուտզալ»՝ 18:00
«Բարսա» — «Սպորտինգ»՝ 21:00

Խաղային օրվա տոմսերի արժեքը 1000-3000 դրամ:

Երրորդ տեղի համար և եզրափակիչ հանդիպումները՝ մայիսի 5-ին։

Խաղային օրվա տոմսերի արժեքը 1000-5000 դրամ:

Բոլոր հանդիպումները տեղի կունենան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

© Armenian Soccer 2024