Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստանի հավաքականի կազմում ամենաշատ հաղթանակները տոնած ֆուտբոլիստները

Մեր ազգային ընտրանու կազմում ամենաշատ հանդիպումներն անցկացրել է նախկին ֆուտբոլիստ, մեր գլխավոր թիմի երբեմնի ավագ Սարգիս Հովսեփյանը։
Նա 133 հանդիպում է անցկացրել հավաքականի կազմում, որոնցից բոլորին մասնակցել է մեկնարկային րոպեներից ու փոխարինվել ընդամենը 2 անգամ։
Ընդ որում մեկը եղել է նրա հրաժեշտի հանդիպումը։

Չնայած շատ խաղերին, հավաքականի կազմում հաղթանակների թվով ռեկորդակիրը Հենրիխ Մխիթարյանն է։

Նա 38 խաղ քիչ է անցկացրել Հովսեփյանից, բայց ավելի շատ է հաղթանակ տոնել ազգային ընտրանու հետ։

Մխիթարյանը 95 անգամ է դուրս եկել խաղադաշտ ազգային հավաքականի մարզաշապիկով և հաղթանակի հասնել 31 անգամ։

Սա Հայաստանի հավաքականի տարած հաղթանակների կեսն է (251 խաղում 62 հաղթանակ)։

Ամենաշատ հաղթանակները տոնած ֆուտբոլիստների տասնյակը.

1. Հենրիխ Մխիթարյան ՝ 31 (95 հանդիպում՝ 32,6% հաղթանակի տոկոս).

2. Սարգիս Հովսեփյան՝ 26 (133 — 19,5%).

3. Գեւորգ Կազարյան՝ 25 (78 — 32,1%).

4. Վարազդատ Արոյան ՝ 24 (81-29,6%).

5. Մարկոս ​​Պիզելի — 22 (68 — 32,4%).

6. Կառլեն Մկրտչյան -21 (56 — 37,5% ).

6. Տիգրան Բարսեղյան ՝ 21 (58 -36,2%).

6. Կամո Հովհաննիսյան ՝ 21 (80 — 26,3%).

9. Ռոբերտ Արզումանյան — 18 (75 — 24%).

9. Ռոման Բերեզովսկի — 18 (94 — 19,1%).

Ներկայիս ֆուտբոլիստներն ընդգծված են.

© Armenian Soccer 2024