Armenian Soccer
Armenian Soccer

Մեկնարկել է Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերի վաճառքը

Հուլիսի 3-ից մեկնարկում է ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի՝ սեպտեմբերի 11-ին կայանալիք Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը https://tickets.ffa.am/ կայքում: 

Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան 5 տոմս։ 

Տոմսերի արժեքներն են՝
— Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ
— Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ
— Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ