Ավարտվել է կանանց Բարձրագույն և Առաջին խմբերի լավագույն ֆուտբոլիստների քվեարկությունը:
ՀՖՖ պաշտոնական կայքի փոխանցմամբ, կանանց Բարձրագույն խմբի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Արմինե Խաչատրյանը՝ «Հայասայից»:
Կանանց Առաջին խմբում լավագույնն է հռչակվել «Սյունիք-աղջիկներ» թիմից Մարիամ Կարապետյանը, ով 61 գոլով դարձել է մրցաշրջանի լավագույն ռմբարկու:
© Armenian Soccer 2023