Նոյեմբերի 14-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տնային հանդիպումը, որում Հայաստանի հավաքականը կհյուրընկալի Ֆարերյան կղզիների ընտրանուն:
Ինչպես հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը՝ արդեն մեկնարկել է խաղի տոմսերի առցանց վաճառքը https://tickets.ffa.am հարթակում:
Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։
Մեկ անձը կարող է գնել ոչ ավելի, քան 4 տոմս։
Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո անհրաժեշտ է սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում:
Տոմսերի արժեքներն են՝
Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000-3000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 5000-8000 դրամ
Արևմտյան տրիբունա՝ 10000 դրամ
© Armenian Soccer 2024