Fastex ՊԼ 14-րդ տուրում «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում ընդունել է «Ուրարտուին» և հաղթել է 2:1 հաշվով:
«Նոայի» կազմում հանդիպման հաշիվը 23-րդ րոպեին բացել է Իմրան Ուլադ Օմարը: «Ուրարտուի» կազմում առաջին խաղակեսին ավելացրած ժամանակում հաշիվը հավասարեցրել է Իվան Իգնատևը: 74-րդ րոպեին «Նոայի» հաղթական գոլը խփել է Գոնսալո Գրեգորիոն:
Այս խաղից հետո «Նոան» 22 միավորով 4-րդ տեղում է, «Ուրարտուն» 29 միավորով զբաղեցնում է առաջին հորիզոնականը:
© Armenian Soccer 2024