![](https://armenian-soccer.com/wp-content/uploads/2023/05/FB_IMG_1683538652067.jpg)
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերը դարձել է ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հաղթող։
Եզրափակչում Լուանի ակումբը՝ «Պալմա Ֆուտզալը», մրցել է Լիսաբոնի «Սպորտինգի» հետ: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1։1 հաշվով:
Հետխաղյա 6-մետրանոց հարվածաշարում իսպանական ակումբը հաղթել է 5:3 հաշվով՝ շնորհիվ հենց Լուանի հետ մղած հարվածի:
Նշենք նաև, որ Լուան Մյուլլերը ճանաչվել է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի լավագույն խաղացող։
© Armenian Soccer 2023