
Ռուսաստանի առաջնության 23-րդ տուրում «Լոկոմոտիվն» արտագնա խաղում մրցեց «Օրենբուրգի» հետ ու հաղթեց խոշոր` 4:1 հաշվով։
Հյուրերի 2-րդ գոլը հեղինակել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը։ Վերջինս խաղին մասնակցել է մեկնարկից մինչև եզրափակիչ սուլիչը։
Այս հաղթանակից հետո «Լոկոմոտիվը» 28 միավորով 10-րդ տեղում է։
© Armenian Soccer 2023