Իսպանական La Liga-ն ֆեյսբուքի բացառապես հայկական սեգմենտի համար թիրախավորված շնորհավորանք է տեղադրել, որում «Կադիսի» ու Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանը շնորհավորում է ՀՀ անկախության օրը: Տեսանյութն ուղեկցվել է «Շնորհավո՛ր անկախության օրդ, Հայաստան!» գրառմամբ: