Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. ԲԿՄԱ-ի հերթական պարտությունը

VBET APL

 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի 2-րդ խաղային օրը կայացավ 1 հանդիպում:

ԲԿՄԱ-ն Երևանի ֆուտբոլի ակադեմիայում ընդունեց «Արարատին»՝ հերթական խաղում պարտություն գրանցելով:

Վարդան Բիչախչյանի թիմից առաջին խաղակեսի վերջնամասում աչքի ընկավ Յակուբա Սիլուեն, 2-րդ խաղակեսին ավելացված ժամանակում՝ Ալիյու Իսահը՝ 2:0:

Այսպիսով, 7 տուրից հետո ԲԿՄԱ-ն 0 միավորով վերջինն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Արարատը» 18 միավորով հավասարվեց «Արարատ-Արմենիային», որը վաղը նույն մարզադաշտում 7-րդ տուրի շրջանակներում կընդունի «ՈՒրարտուին»:

Խաղային օրվա մյուս խաղում «Վանը» Չարենցավանի Քաղաքային մարզադաշտում կհանդիպի «Նոային»: Տուրի վերջին հանդիպումը «Փյունիկի» և «Սևանի» միջև կկայանա սեպտեմբերի 23-ին՝ «Հանրապետական» մարզադաշտում:

 

©2021 Armenian Soccer