Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրում մրցեցին Էդուարդ Սպերցյանի և Գեորգի Հարությունյանի «Կրասնոդարն» ու Նաիր Տիկնիզյանի «Լոկոմոտիվը»:
Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով։
Սպերցյանն ամբողջական հանդիպում է անցկացրել, նա ցավոք չի կարողացել անվրեպ իրացնել 11-մետրանոց հարվածը, սակայն ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող։
Տիկնիզյանը խաղադաշտ է դուրս եկել 63-րդ րոպեին, ինչպես միշտ աչքի ընկել իր վարպետությամբ։
Գեորգի Հարությունյանը խաղաժամանակ չի ստացել։
© Armenian Soccer 2023