Armenian Soccer
Armenian Soccer

Արսեն Զախարյանը` «Ռեալ Սոսյեդադի» ֆուտբոլիստ

Արսեն Զախարյանը պայմանագիր է կնքել իսպանական «Ռեալ Սոսյեդադի» հետ, այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Ակումբի հետ պայմանագրին ժամկետը մինչև 2028/2029թթ. մրցաշրջանի ավարտն է։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալ Սոսյեդադը» «Դինամոյի» կիսապաշտպանի համար կվճարի 12 միլիոն եվրո` գումարած բոնուսներ։ Զախարյանն ընթացիկ մրցաշրջանում «Դինամոյի» կազմում անցակցրել է 5 հանդիպում, դարձել 2 գոլի և գոլային մեկ փոխանցման հեղինակ։

Զախարյանն այսօր՝ օգոստոսի 19-ին, ներկա է գտնվել «Սելտայի» հետ իր նոր թիմի հանդիպմանը։

© Armenian Soccer 2023