
Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլում «Կրասնոդարը» մրցեց «Ռոստովի» հետ։
Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» մեկնարկային կազմում էր, իսկ Խորեն Բայրամյանը «Ռոստովի» կազմում փոխարինման դուրս եկավ 28-րդ րոպեին։
Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով։ Ի դեպ «Կրասնոդարի» գոլը հեղինակել է հենց Սպերցյանը։ Վերջինիս թիմը հաղթեց 11-մետրանոցներով` 5:3 հաշվով ու դուրս եկավ գավաթի կիսաեզրափակիչ 2-րդ փուլ։
Մեր ազգային թիմի երկու ֆուտբոլիստներն էլ անվրեպ են իրացրել 11-մետրանոց հարվածները։
© Armenian Soccer 2023