Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Լոկոմոտիվը» հյուրընկալել էր «Կրասնոդարին»: Խաղն ավարտվեց հյուրերի 3:0 հաշվով հաղթանակով:
Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 5-րդ րոպեին: Առաջին խաղակեսի վերջին վայրկյաններին Էդուարդ Սպերցյանը 11-մետրանոցն անվրեպ իրացրեց ու կրկնապատկեց առավելությունը:
Այս խաղին «Լոկոմոտիվի» կազմում մեկնարկային րոպեներից մասնակցում էր Նաիր Տիկնիզյանը, որը 3-րդ րոպեին դեղին քարտ ստացավ, իսկ 1-ին խաղակեսի ավարտից հետո փոխարինվեց: «Կրասնոդարի» կազմում Էդուարդ Սպերցյանը փոխարինվեց 77-րդ րոպեին, Գեորգի Հարությունյանը մնաց պահեստայինների նստարանին:
Այս տուրից հետո «Կրասնոդարը» 15 միավորով 2-րդ տեղում է, «Լոկոմոտիվը» նահանջեց 3-րդ հորիզոնական:
© Armenian Soccer 2024