Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրում «Կրասնոդարը» տանը մրցեց «Ուրալի» հետ։ Գրանցվեց ոչ-ոքի` 1-1 հաշիվ։
Էդուարդ Սպերցյանը տանտերերի մեկնարկային կազմում էր և խաղաց մինչև եզրափակիչ սուլիչը։
Մեկ այլ խաղում էլ «Ռոստովը» մրցակցի հարկի տակ նույն հաշվով ավարտեց հանդիպումը «Սպարտակի» հետ։
Խորեն Բայրամյանը որակազրկման պատճառով բացակայում էր։
«Կրասնոդարը» 39 միավորով բարձրացավ 6-րդ տեղ։ «Ռոստովը» 50 միավորով պահպանեց 2-րդ տեղը։
© Armenian Soccer 2023