Armenian Soccer
Armenian Soccer

«Ինտերը» կամային հաղթանակ տարավ «Լացիոյի» նկատմամբ

Իտալիայի Ա սերիայի 32-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունեց «Լացիոյին»:

Խաղն ավարտվեց 3:1 հաշվով` տանտերերի կամային հաղթանակով։

Նախ տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը, սակայն VAR համակարգի միջոցով այն չեղարկվեց, քանի որ արձանագրվել էր խաղից դուրս վիճակ։

Ապա հյուրերն առիթից օգտվելով բացեցին խաղի հաշիվը։

78-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսին հաջողվեց հավասարեցնել հաշիվը, իսկ 83-րդ րոպեին Գոսենսը կրկնապատկեց տանտերերի առավելությունը։

Նույն Մարտինեսը խաղի հիմնական ժամանակի վերջին րոպեին դառնալով դուբլի հեղինակ, հաշիվը դարձրեց խոշոր ` 3:1:

Նշենք, որ Մխիթարյանը հանդիպմանը մասնակցում էր մեկնարկից ու փոխարինվեց 61-րդ րոպեին։

Այս հաղթանակից հետո «Ինտերը» 57 միավորով բարձրացավ 4-րդ տեղ։

© Armenian Soccer 2023