«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Ա Սերիայի 32-րդ տուրում «Լացիոյի» նկատմամբ տարած կամային հաղթանակն (3:1) ու խոսել Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչում «Միլանի» հանդիպումների մասին։
«Մենք հիանալի հաղթանակ տարանք, այն մեզ վստահություն կտա։ «Լացիոն» ուժեղ թիմ է, բայց մենք ցույց տվեցինք, որ պատրաստ ենք պայքարել մինչև վերջ։
Առջևում դեռ երկու հանդիպում կա, իսկ հետո կմտածենք «Միլանի» հետ խաղերի մասին։
Դժվար հանդիպումներ են լինելու, բայց մենք ամեն ինչ կանենք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու համար»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերել DAZN-ը։
Նշենք, որ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը կկայանա մայիսի 10-ին, իսկ պատասխանը` մայիսի 16-ին։
© Armenian Soccer 2023