ԿԼ որակավորման 2-րդ փուլում «Փյունիկը» հյուրընկալվելիս մրցեց «Ստրուգայի» հետ: Հյուսիսային Մակդեոնիայում մեր թիմը պարտվեց 1:2 հաշվով:
Առաջին խաղակեսում թիմերը փոխանակվեցին 11-մետրանոցից խփված մեկական գոլով. նախ 9-րդ րոպեին տանտերերը բացեցին հաշիվը, իսկ 30-րդ րոպեին Հայաստանի չեմպիոնին դիպուկ հարվածով խաղի մեջ վերադարձրեց Լուկաս Վիլյելան:
60-րդ րոպեից սկսած «Փյունիկը» խաղում էր 10 հոգով. ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Սերգեյ Վակուլենկոն: 73-րդ րոպեին տանտերերը ևս մեկ գոլ խփեցին և առաջին խաղն ավարտեցին հաղթանակով:
Թիմերի միջև երկրորդ խաղաը կկայանա օգոստոսի 1-ին, Երևանում:
© Armenian Soccer 2024