«Վանի» և Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Էդգար Փիլոյանը կարիերան կշարունակի բուլղարական «Բոտևում»: Այս մասին հայտնել է Պլովդիվը ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը:
20-ամյա ֆուտբոլիստն այս տարվա փետրվարին ռուսարական «Կրասնոդար-2»-ից էր տեղափոխվել չարենցավանյան ակումբ:
Հիշեցնենք, որ այս տարի Փիլոյանը առաջին անգամ հրավիրվել է նաև Հայաստանի հավաք, սակայն խաղի դեռևս չի մասնակցել:
© Armenian Soccer 2024