
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման մեկնարկային փուլի` էստոնական «Նարվա Տրանսի» հետ պատասխան խաղում «Փյունիկը» 3 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։
Նախ հանդիպման հաշիվը բացեց Արտակ Դաշյանը։ Ապա այն վարպետորեն կրկնապատկեց Ժունինիոն։
Մեր փոխչեմպիոնի 3-րդ գոլը հեղինակեց Լուկա Յուրիչիչը։
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր մեր թիմի` 2:0 հաշվով հաղթանակով, այսինքն «Փյունիկն» ընդհանուր 5:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ էստոնական թիմի նկատմամբ ու դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլ։
Այստեղ երևանյան թիմը կմրցի շվեդական «Կալմարի» հետ։ Առաջինը հանդիպումը կկայանա հուլիսի 27-ին, Շվեդիայում, իսկ պատասխան մրցավեճը` օգոստոսի 3-ին, Հայաստանում։
© Armenian Soccer 2023