
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման մեկնարկային փուլի առաջին խաղում «Փյունիկը» Աբովյանի քաղաքային մարզադաշտում ընդունեց էստոնական «Նարվա Տրանսին»:
Խաղն ավարտվեց 2:0 հաշվով ` մեր փոխչեմպիոնի հաղթանակով։
«Փյունիկի» կազմից հաշիվը բացեց Լուկա Յուրիչիչը։ Այնուհետև այն կրկնապատկեց Խամես Սանթոսը։
Հարկ է նշել, որ հանդիպման ամբողջ ընթացքում նախաձեռնությանը տիրում էր «Փյունիկը» և կարող էր նույնիսկ խոշոր հաշիվ գրանցվել։
Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 20-ին, Էստոնիայում։
© Armenian Soccer 2023