
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Աստանան» 2:1 հաշվով հաղթեց Կոսովոյի «Բալկանիին»։
Ղազախական թիմի առաջին գոլը խփել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը։ Վերջինս ամբողջական հանդիպում է անցկացրել, ինչպես նաև զգուշացվել դեղին քարտով։
Կամո Հովհաննիսյանի գոլն` ԱՅՍՏԵՂ։
Մեր ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանը խաղադաշտ է դուրս եկել 90-րդ րոպեին։
«Աստանան» այժմ 3 միավորով եզրափակում է խմբի մրցաշարային աղյուսակը։
© Armenian Soccer 2023