Armenian Soccer
Armenian Soccer

ԿԼ. Հայտնի է Բարսեղյանի «Սլովանի» մրցակիցը 1/8 եզրափակչում

Tigran barseghyan

Tigran barseghyan

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 մրցաշրջանի 1/8 եզրափակչի վիճակահանությունը։

Հայաստանի հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի թիմին ` «Սլովանին» բաժին է ընկել շվեյցարական «Բազելը», որի հետ մրցել է նաև մրցաշարի խմբային փուլում։

Վիճակահանության արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը՝

«ԱԵԿ Լառնակա» (Կիպրոս)-«Վեսթ Հեմ» (Անգլիա)

«Ֆիորենտինա» (Իտալիա)-«Սիվասպոր» (Թուրքիա)

«Լացիո» (Իտալիա)-ԱԶ (Նիդեռլանդներ)

«Լեխ» (Լեհաստան)-«Յուրգորդեն» (Շվեդիա)

«Շերիֆ» (Մոլդովա)-«Նիցա» (Ֆրանսիա)

«Բազել» (Շվեյցարիա)-«Սլովան» (Սլովակիա)

«Անդերլեխտ» (Բելգիա)-«Վիլյառեալ» (Իսպանիա)

«Գենտ» (Բելգիա)-«Իսթանբուլ Բաշակշեհիր» (Թուրքիա)

Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղերը կկայանան մարտի 9-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մարտի 16-ին։

© Armenian Soccer 2023